Հասարակական15:21, 24 Ապրիլ 2022
Սոցցանցերի թուրքական տիրույթում Կարո Փայլանին աջակցող արշավ է սկսվել
Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղվեցին Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից:
Ի պատասխան դրան և ի պաշտպանություն Փայլանի՝ սոցմեդիայի թուրքական տիրույթում տարբեր հեշթեգերով աջակցության արշավ է սկսվել։
#ԿարոՓայլանըմենակչէ
#GaroPaylanYalnızDeğil
#ԿարոՓայլանքոկողքինենք
#YanındayızGaroPaylan/:
Ատելության խոսքի թիրախ դարձած Կարո Փայլանին սոցցանցերում զորակցող գրառումները գնալով շատանում են: Ահա դրանցից մեկը.
«Պատգամավոր Կարո Փայլանը հայտնվել է ատելության խոսքի թիրախում միայն այն պատճառով, որ նա արտահայտել է իր սեփական կարծիքը։
Մենք բազմիցս ականատես ենք եղել` ինչպես են նման թիրախավորումները մեծ աղետների ու ավերածությունների պատճառ դառնում։
Դրա համար էլ ևս մեկ անգամ շեշտում ենք՝ Կարո Փայլանը մենակ չէ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարարը անդրադարձել է Սիրիայի նախագահի այն հայտարարությանը, ըստ որի՝ Սիրիայից դուրս գտնվող սիրիացիների համար ընդհանուր համաներման որոշում կկայացվի։
Ամենաշատը Թուրքիա մեկնել են Ռուսաստանից (4.5 մլն այցելու)։ Երկրորդ տեղում Գերմանիան է (4.3 մլն այցելու)։
Թռիչքների չեղարկումը պայմանավորված է Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացված օդային հարձակումներով:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:
Դրանք վերաբերում են էլեկտրական ռազմական մեքենաների համատեղ զարգացմանը, խելացի զինամթերքի և սիմուլյացիոն վարժական տեխնոլոգիաների արտադրությանն ու մի շարք այլ ծրագրերի:
Տոնավաճառում ցուցադրված է 38 երկրի 270 ընկերության արտադրանք, որտեղ ամենամեծ ներկայացվածությունն ունի Թուրքիան։
Թռիչքների չեղարկումը պայմանավորված է Իսրայելի կողմից Լիբանանի վրա իրականացված օդային հարձակումներով:
Ընդդիմադիր MTP-ի նախագահ Ահմեդ Յըլմազ. «Եթե ցանկանում եք սիրիացների, աֆղանցիների և այլոց համար արաբերեն պաստառներ տեղադրել՝ ձեր խանութները կարող եք բացել արաբական երկրներում»;
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |