Հասարակական15:21, 24 Ապրիլ 2022
Սոցցանցերի թուրքական տիրույթում Կարո Փայլանին աջակցող արշավ է սկսվել

Այն բանից հետո, երբ պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծ ներկայացրեց Թուրքիայի խորհրդարան (մեջլիս), նրա դեմ ատելության խոսքեր ուղղվեցին Թուրքիայի իշխանական ու քաղաքական շրջանակների կողմից:
Ի պատասխան դրան և ի պաշտպանություն Փայլանի՝ սոցմեդիայի թուրքական տիրույթում տարբեր հեշթեգերով աջակցության արշավ է սկսվել։
#ԿարոՓայլանըմենակչէ
#GaroPaylanYalnızDeğil
#ԿարոՓայլանքոկողքինենք
#YanındayızGaroPaylan/:
Ատելության խոսքի թիրախ դարձած Կարո Փայլանին սոցցանցերում զորակցող գրառումները գնալով շատանում են: Ահա դրանցից մեկը.
«Պատգամավոր Կարո Փայլանը հայտնվել է ատելության խոսքի թիրախում միայն այն պատճառով, որ նա արտահայտել է իր սեփական կարծիքը։
Մենք բազմիցս ականատես ենք եղել` ինչպես են նման թիրախավորումները մեծ աղետների ու ավերածությունների պատճառ դառնում։
Դրա համար էլ ևս մեկ անգամ շեշտում ենք՝ Կարո Փայլանը մենակ չէ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |