Քաղաքական18:00, 24 Ապրիլ 2022
Եվս մեկ թուրք նախարար է վրդովվել Կարո Փայլանի Ցեղասպանության բանաձևից

Թուրքիայի ընտանեկան հարցերի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը արձագանքել է թուրքական խորհրդարանի ընդդիմադիր հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ ընդունելու առաջարկին։
Ավելի վաղ Փայլանին նույն պատճառով թիրախավորել էր արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
Դատապարտելով Կարո Փայլանի նախաձեռնությունը՝ նախարարն այն անվանել է «կոպիտ հանդգնություն»։
«Վրդովեցուցիչ է, որ Թուրքիայի ազգային մեծ ժողով է ներկայացվել մի օրինագիծ, որն առաջարկում է 1915 թվականի իրադարձությունները ճաnաչել որպես «ցեղասպանություն»։ Ըստ էության հարցականի տակ է դրվում մեր ժողովրդին նման զրպարտություններ վերագրողի պատգամավորությունը և դա տույլ տվող կուսակցության լեգիտիմությունը»։
Նշենք, որ Փայլանն անդամակցում է ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |