Հասարակական09:49, 24 Ապրիլ 2022
Չավուշօղլուն Ուրուգվայում «Գորշ գայլերի» ժեստն է արել հայ ցուցարարներին (տեսանյութ)

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն է ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։
Դեպքը տեղի է ունեցել Ուրուգվայում Թուրքիայի դեսպանատան բացման արարողության ժամանակ:
Նշենք, որ արտգործնախարար Չավուշօղլուն հանդիպել է իր ուրուգվայցի գործընկեր Ֆրանցիսկո Բուստիլյոյի հետ։ Նախատեսվում է, որ ապրիլի 24-ի կեսօրին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հանդիսավոր արարողության ժամանակ Ուրուգվայի ԱԳ նախարարը հանդես կգա ելույթով։
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին։ Ուստի Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի այցը Ուրուգվայ և այնտեղ դեսպանատան բացումը Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին պատահական չէ և քաղաքական որոշակի ուղերձ ու ենթատեքստ է պարունակում։
Turkish Foreign Minister Mevlut Cavusoglu making the gesture of the Turkish Terrorist organization (Grey Wolves) to Armenian protestors in Uruguay (@MRREE_Uruguay).
— 301???????? (@301_AD) April 23, 2022
pic.twitter.com/J4mNXXGNMH
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |