Իրավական13:39, 26 Ապրիլ 2022
ԱՄՆ-ի արձագանքը Թուրքիային՝ Օսման Քավալայի դատավճռի թեմայով. «Մենք խորապես հիասթափված ենք»
Միացյալ Նահանգների պետքարտոիղարության խոսնակ Նեդ Փրայսը, արձագանքելով 2013 թվականին Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի մեղադրանքով դատապարտվածների դատավճռին, հանդես է եկել գրավոր հայտարարությամբ` նշելով, որ իրենց «խորապես անհանգստացրել և հիասթափեցրել է» այն փաստը, որ հայտնի հասարակական գործիչ, թուրք գործարար Օսման Քավալային դատապարտել են ցմահ ազատազրկման, իսկ մյուս 7 մեղադրյալներին՝ 18 տարվա ազատազրկման վերջինիս աջակցելու համար։
«Քավալայի անօրինական դատավճիռը հակասում է մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և օրենքի գերակայության ապահովմանը: Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Թուրքիային ազատ արձակել Օսման Քավալային և մյուս 7 բանտարկյալներին՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների:
Թուրքիայի ժողովուրդն արժանի է օգտվելու իր մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ առանց պատժվելու վախի։ Խոսքի ազատության, խաղաղ հավաքների իրականացման իրավունքն ամրագրված է Թուրքիայի սահմանադրությամբ, միջազգային իրավական և ԵԱՀԿ պարտավորություններով։ Մենք կոչ ենք անում կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով հետապնդումները և հարգել Թուրքիայի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները», - ասված է Փրայսի հայտարարության մեջ:
Հավելենք, որ Քավալան տարիներ շարունակ աջակցել է հայերին ու Հայաստանին, պայքարել հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար։
Նա բազմիցս եղել է Հայաստանում, իսկ ամեն անգամ Երևան այցելելիս հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի իշխանությունները ԺՀԿ-ական Էսենյուրթի արդեն նախկին քաղաքապետին մեղադրում են իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «PKK»-ի անդամ լինելու մեջ։
Ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուն հաղթել էր ընտրություններում, այնուհետև ձերբակալվել։
Թուրքիայի նախագահի փաստաբանը սոցցանցում գրառում է արել Էրդողանի՝ Մերալ Աքշեների դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ըստ թուրքական մամուլի՝ Ռուբիոն հայտնի է Թուրքիայի նկատմամբ բավականին կոշտ դիրքորոշմամբ:
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Համաձայնագիրը կնքվել է Բաքվում ընթացող ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |