Քաղաքական17:27, 26 Ապրիլ 2022
Գերմանացի նախարարները՝ Քավալայի դատավճռի մասին․ «Դա պատերազմի հայտարարում է Թուրքիայում ժողովրդավարության դեմ»

Գերմանիայի դաշնային կառավարության անդամները քննադատել են թուրքական դատարանի վճիռը գործարար, հասարակական գործիչ Օսման Քավալային ցմահ ազատազրկման դատապարտելու մասին։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ «դատարանի կայացրած վճիռն արմատապես հակասում է իրավական պետության չափանիշներին և միջազգային պարտավորություններին, որոնք Թուրքիան ընդունում է որպես Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրամիության անդամ դառնալու թեկնածու երկիր»։ Նա ընդգծել է, որ ակնկալում են, որ Քավալան անմիջապես ազատ կարձակվի։
Գերմանիայի մշակույթի նախարար Քլաուդիա Ռոթը ևս դատարանի որոշումը բնութագրել է որպես «անհեթեթ» և «ամեն առումով անհիմն»՝ շեշտելով, որ դա ակնհայտորեն քաղաքական որոշում է։
Ըստ Ռոթի՝ այդ վճիռն «անձնական վրեժխնդրություն է Օսման Քավալայի դեմ և պատերազմի հայտարարում Թուրքիայում հնարավոր ժողովորդավարության մշակույթի նկատմամբ»։ Նրա գնահատմամբ՝ դատարանի որոշմամբ հաստատվել է, որ Օսման Քավալան բանտում է հանուն Թուրքիայում ժողովրդավարության մշակույթի և թուրքական քաղաքացիական հասարակության։
Գերմանացի նախարարը Twitter-ում կատարած գրառման մեջ, իր հերթին, շեշտել է, որ Քավալան անմեղ է և անհրաժեշտ է, որ նա անմիջապես ազատ արձակվի։
Հիշեցնենք, որ Ստամբուլի 13-րդ ծանր հանցագործությունների դատարանը 2013 թ․ Ստամբուլի Գեզի զբուսայգու բողոքի ցույցերի գործով վճռել է Օսման Քավալային ցմահ ազատազրկման դատապարտել «Թուրքիայի կառավարությունը տապալելու կամ դրա գործունեությունը խոչընդոտելու փորձի» մեղադրանքով, իսկ մյուս 7 մեղադրյալներին՝ 18 տարվա ազատազրկման։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |