Ցեղասպանություն11:25, 26 Ապրիլ 2022
Էրդողանը արձագանքել է Բայդենի ուղերձին և Փայլանի ներկայացրած օրինագծին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 25-ին կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նա հերթական անգամ ներկայացրել թուրքական ժխտողական կեղծ թեզերը, ապա խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին, վերջում էլ անդրադարձել հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ մեջլիս ներկայացած առաջարկին։
Թուրքիայի նախագահը կրկնելով թուրքական կեղծ թեզերը հերթական անգամ ասել է, որ 1-ին աշխարհամարտի ընթացքում հայերը օտար պետությունների դրդմամբ ապստամբել են Օսմանյան կայսրության դեմ ու երկրի տարբեր շրջաններում կոտորածներ իրականացրել: Չբավարարվելով այսքոնով Էրդողանն ասել է թե իբրև այդ ընթացքում ավելի շատ մուսուլմաններ են մահացել քան՝ հայեր:
Թուրքիայի նախագահը նշել է, որ ինքը վերջին տարիներին հայ համայնքին ցավակցություն է հայտնում «1-ին աշխարհամարտի ընթացքում իրենց կյանքը կորցրած» հայերի համար՝ կեղծ թեզերով լի «ցավակցական նամակը» որակելով իբրև մարդասիրական պարտք:
Գալով տարբեր երկրների խորհրդարանների ու կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հարցին՝ Թուրքիայի նախագահը դրանք քաղաքական շահարկումների դրսևորում է համարել՝ ասելով, որ այդ որոշումներն իրենց համար առոչինչ են:
«ԱՄՆ նախագահի հայտարարությունն էլ այս կերպ ենք նկատում, և քանի որ հիմնված է ամբողջովին սուտ, սխալ տեղեկությունների վրա, դրան անդրադառնալ իսկ արժանի չենք համարում։ Նախ պարոն Բայդենը հայերի հետ եղած պատմությունը պետք է շատ լավ սովորի, շատ լավ իմանա։ Առանց դրանք իմանալու վեր կենալ Թուրքիային մարտահրավեր նետելը հնարավոր չէ, որ մենք ներենք։ Չպետք է մոռացվի, որ թուրք և հայ ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու համար ցուցադրվող այս կեղծավորության ամենամեծ վնասը հայ համայնքը է կրել և կրելու։ Գիտենք, օրինակ, որ մեր երկրում ապրող մեր հայ քաղաքացիները և մեր հյուրերն անհանգստացած են այս շահագործման քաղաքականությունից»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն, առանց անուն նշելու անդրադարձել է նաև Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին մեջլիս ներկայացված առաջարկին։ Նա նման «հանդգնությունը» դավաճանություն է որակել։
«Ազգային կամքի դրսևորման խորհրդանիշ հանդիսացող այս մեծ կառույցում (մեջլիսում-խմբ.) այդպիսի հանդգնության դրսևորումը համարում ենք բացեիբաց դավաճանություն: Հավատում եմ, որ իրավունքը, օրենքը և բարոյական նորմերը խախտող այս ստորության համար խորհրդարանը հաշիվ կպահանջի դրա հասցեատիրոջից՝ անելով այն, ինչ անհրաժեշտ է»,- սպառնացել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |