Հասարակական16:14, 28 Ապրիլ 2022
ԱԶԿ փոխնախագահ Յըլդըրըմը հայ համայնքի ներկայացուցիչների հետ մասնակցել է իսլամական «իֆթարի» արարողությանը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Բինալի Յըլդըրըմի մասնակցությամբ Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Ս. Վարդանանց Եկեղեցու Շիրինօղլու սրահում տեղի է ունեցել իսլամական իֆթարի արարողություն:
Արարողությանը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանի և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի գլխավորությամբ մասնակցել են նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Թուրքիայի իշխանական կուսակցության փոխնագահը իֆթարի արարողության ընթացքում ելույթով է հանդես եկել, որում անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացին՝ շեշտելով, որ չափազանց կարևոր է համարում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է։ Ըստ Յըլդըրըմի՝ երբ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը փորձում են կարգավորման գործընթաց սկսել որպես հարևաններ, շատ ուժերի դա դուր չի գալիս և դրսից սադրանքներ են հրահրվում:
Թուրքիայի հայոց պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանն էլ ողջունել է մուսուլման սեղանակիցներին՝ նշելով որ իֆթարի սեղանի շուրջ իրենք միանում են նրանց աղոթքներին:
Մաշալյանը նշել է նաև, որ այդ իֆթարի սեղանը խորհրդանշում է երկու բան՝ հայերի և թուրքերի, քիստոնեության ու իսլամի կողք կողքի գտնվելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |