Իրավական14:58, 28 Ապրիլ 2022
Ռուսաստանն և ԱՄՆ-ն բանտարկյալների փոխանակում են կատարել Թուրքիայում

Անկարայի հետ համագործակցությամբ Թուրքիայում փոխանակել են ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի նախկին զինծառայող Թրևոր Ռիդին և ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին։
Ռիդն ու Յարոշենկոն Թուրքիա են ժամանել գրեթե միաժամանակ։ Նշվում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները փոխադարձաբար հաստատել փոխանակվողների ինքնությունը, ապա տեղի է ունեցել փոխանակությունը:
Նշենք, որ Ռիդը Ռուսաստանում բանտարկվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ Ռուսաստանում ոստիկանության հետ ծեծկռտուքից հետո և այնուհետև դատապարտվել ինը տարվա ազատազրկման՝ ռուս ոստիկանների կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու համար։
Իսկ Ռուսաստանի քաղաքացի Յարոշենկոն ձերբակալվել է 2011 թվականին Լիբերիայում և տեղափոխվել ԱՄՆ` մեղադրվելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ, և դատապարտվել 20 տարվա ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«BBC News»-ի գործադիր տնօրեն Դեբորա Թյորնեսը հայտնել է, որ կատարվածը խորապես մտահոգիչ է և դա կքննարկեն Թուրքիայի իշխանությունների հետ։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալումից հետո Թուքրիայի մի շարք քաղաքներում ընթանում են ցույցեր։

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ ու ցույցեր են ընթանում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |