Միջազգային12:35, 29 Ապրիլ 2022
Էրդողանը կարևորել է Սաուդյան Արաբիայի հետ կապերի զարգացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցցացային գրառում է արել՝ հիշեցնելով իր այցը Սաուդյան Արաբիա` այդ երկրի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրավերով:
«Որպես պատմամշակութային և մարդկային կապերով կապված երկու եղբայրական երկրներ՝ մենք ջանքեր ենք գործադրում բոլոր տեսակի քաղաքական, ռազմական և տնտեսական հարաբերությունների ընդլայնման ու նոր դարաշրջան սկսելու ուղղությամբ»։
Խոսելով Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի փոխգործակցության մասին՝ նախագահ Էրդողանն նշել է, որ իրենց ընդհանուր շահերից է բխում համագործակցության ընդլայնումը Սաուդյան Արաբիայի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, էներգետիկան, սննդի անվտանգությունը, գյուղատնտեսական տեխնոլոգիաները, պաշտպանական արդյունաբերությունը և ֆինանսները:
«Մենք տեսնում ենք, որ լուրջ ներուժ ունենք վերականգնվող և մաքուր էներգիայի տեխոլոգիաների ոլորտում։ Մենք ամեն անգամ կրկնում ենք, որ Ծոցի տարածաշրջանում մեծապես կարևորում ենք մեր եղբայրների կայունությունն ու անվտանգությունը մեր երկրի կայունության ու անվտանգության չափ»,- գրել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի համագործակցության համար նոր դարաշրջանի դուռ կբացվի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |