Տարածաշրջան16:31, 04 Մայիս 2022
Yeni Özgür Politika․ Սինջարում եզդիները միայն ինքնավարության հասնելով կարող են գոյատևել ցեղասպանական հարձակումների դեմ

«Նոր ազատ քաղաքականություն» (Yeni Özgür Politika) հարթակի հոդվածագիրներից Մերալ Չիչեքն անդրադարձել է իրաքյան եզդիների բնակության խոշոր կենտրոններից մեկի՝ Սինջարի վրա շարունակվող հարձակումներին։ Նա գրել է, որ իրենց հողերում այդ ցեղասպանական հարձակումների դեմ եզդիները կարող են գոյատևել միայն և միայն ինքնավարության և ինքնապաշտպանության հասնելով։
Հոդվածի հեղինակը նշել է, որ 19-րդ դարի առաջին կեսից Միջագետքում հայերի և ասորիների կողքին ամենածանր ֆիզիկական ցեղասպանական հարձակումների ենթարկվածները եղել են եզդիները։
«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բարձրակետի հասած այս ցեղասպանական գործընթացը հայերն անվանել են Աղետ, ասորիները՝ Սեյֆո, եզդիները՝ Ֆերման։ Մինչ ցեղասպանության մի հարթությունը ֆիզիկական զանգվածային սպանությունն է, մյուսը՝ տեղահանությունն է: Այսօր Բակուրում ապրող հայերի, ասորիների և եզդիների թիվը չնչին է։ Ասորական սփյուռքի թիվը զգալիորեն գերազանցում է իրենց հնագույն բնակավայրերում ապրողների թիվը։ Նույն կերպ աշխարհով մեկ սփռված, տեղահանված հայերի թիվը Հայաստանում ապրող բնակչության թվից երկու անգամ ավելի է»,- գրում է Չիչեքը։
Նա մեղադրել է արևմտյան պետություններին կեղծ մարդասիրական քաղաքականութամբ եզդիական սփյուռքն ավելի մեծացնելու մեջ։ Նաև նշել է, որ Սինջարի վրա իրականացվող հարձակումներն ըստ էության ավելի քան 200 տարի Միջագետքում վարվող ցեղասպան քաղաքականության շարունակությունն են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։
Ապրիլի 9-ին էլ Էրդողանը, անդրադառնալով հանդիպման հնարավորությունը, անձամբ ևս նշել էր, որ հաջորդ օրն այն կայանալու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |