Քաղաքական17:54, 10 Մայիս 2022
Քուրդ հրամանատարը խոստանում է թուրքերին վռնդել Սիրիայի օկուպացածրած տարածքներից
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատար ազգությամբ քուրդ Մազլում Աբդին (Քոբանի), ով Թուրքիայում հայտարարված է որպես ահաբեկիչ, զգուշացում է արել թուրքական ղեկավարությանը:
Մասնակցելով միջազգային հեռուստակոնֆերանսի՝ քուրդ հրամանատարը խոսել է Սիրիայի քրդաբնակ այն տարածքների մասին, որոնք ժամանակին գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ: Նրանց դեմ Թուրքիայի զինված ուժերը «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով մի քանի խոշոր ռազմական գործողություններ էին իրականացրել վերջին տարիներին։ Արդյունքում Սիրիայի հյուսիսում գտնվող մի շարք շրջաններ՝ այդ թվում Աֆրինը, անցել են Թուրքիայի զինված ուժերի և նրանց հետ ռազմական գործողություններին մասնակցած «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության տակ:
Քուրդ հրամանատարի խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերն արդեն մի քանի տարի օկուպացրած տարածքներում իրականացնում են ճնշումներ, անախադեպ բռնություններ, անօրինականություններ և կամայականություններ:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պետք է ունենան հստակ դիրքորոշում Թուրքիայի զավթողական քաղաքականության հարցում:
«Մենք կազատագրենք Աֆրինն ու մյուս շրջանները. Աֆրինի ազատագրման հետաձգման հետ կապված որոշ պատճառներ կան, և մենք կփորձենք հաղթահարել դրանք։ Աֆրինի ազատագրման համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ»,-ասել է քուրդ հրամանատարը։
Տեղեկացնենք, որ Մազլում Քոբանին, ըստ թուրքական կողմի, սերտ կապեր ունի ԱՄՆ-ի զինված ուժերի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ Թուրքիայի նախագահը նույնիսկ պահանջում էր ԱՄՆ-ից իրենց արտահանձնել քուրդ հրմանատարին, սակայն Վաշինգտոնը հրաժարվել էր կատարել Էրդողանի պահանջը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Մենք բացարձակապես ոչ մի հանդուրժողականություն չունենք մեր սահմաններից դուրս գտնվող այն կառույցների նկատմամբ, որոնք անվտանգության սպառնալիքներ են ստեղծում մեր երկրի համար»։
Էրդողանը հաստատելով այդ լուրը նաև հավելել է, որ Հերցոգի ինքնաթիռի համար Թուրքիան առաջարկել է այլ երթուղիներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |