Քաղաքական14:27, 12 Մայիս 2022
Նոր սոցհարցում Թուրքիայում. Ո՞վ է առաջատար Էրդողան, Քըլըչդարօղլու, Դեմիրթաշ մրցակցությունում

«MetroPOLL Research» կազմակերպությունը փորձել է պարզել, թե Թուրքիայում որ քաղաքական գործիչն ունի ամենաբարձր վարկանիշը:
Հիմնական «պայքարը» ծավալվել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող, քեմալիստական ուղղվածության Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անազատության մեջ գտնվող նախկին առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի միջև:
Հարցման համաձայն, եթե այս երեք թեկնածուները առաջադրվեն ընտրություններում, Էրդողանին պատրաստ են ձայն տալու հարցվածների 40.1%-ը, CHP-ի առաջնորդ Քըլըչդարօղլուին՝ 30.2, իսկ Դեմիրթաշին՝ 15.2 տոկոսը։
Մինչ ԱԶԿ-ի ընտրողների 97%-ը որպես կուսակցության կողմից առաջադրվելիք թեկնածու նախընտրում էր Էրդողանին, CHP-ի ընտրողների 80.2%-ն է նախապատվությունը տալիս Քըլըչդարօցլուին: Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ են քվեարկել ընդդիմադիր մեկ այլ՝ «Լավ» (İYİ) կուսակցության անդամների 60.3%-ը։
«CHP» և «İYİ» կուսակցության անդամներից մոտ 10%-ը նախապատվությունը տվել են Դեմիրթաշին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |