Ռազմական17:12, 16 Մայիս 2022
Էրբիլի հյուսիսում բախում է տեղի ունեցել PKK-ի ու թուրք զինվորների միջև

Նախօրեին Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլից հյուսիս գտնվող Սիդեքան ավանի սահմանների մոտ հզոր բախում է տեղի ունեցել թուրք զինվորականների ու «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների միջև: Այս մասին հայտնում է Քուրդիստանի ինքնավարության կառավարությանը մոտ կանգնած քրդական «Rudaw» գործակալությունը՝ հղում անելով Սիդեքանի վարչական ղեկավար Իսհան Չելեբիին:
Վերջինս պատմել է, որ մայիսի 16-ի գիշերը ժամը 10:00-ի մոտ մի խումբ ՔԲԿ-ական զինյալներ հարձակվել են հարակից սարերից մեկի վրա դիրքավորված թուրք զինվորականների վրա, ինչից հետո մեծ բախում է սկսվել, որը տևել է մոտ 3 ժամ: Բախման արդյունքում 2 կողմերն էլ տվել են զոհեր ու վիրավորներ: Հաղորդվում է, որ բախման վայրում հայտնաբերվել է 4 ՔԲԿ-ականի դի, իսկ թուրքական կողմի սպանվածներին ու վիրավորներին տեղափոխելու համար ավելի ուժ դեպքի վային մոտեցել են 3 ուղղաթիռ:
Բախման հետևանքով անկել են մոտակա գյուղի մի քանի անասուններ և վնասվել է 1-2 տում:
Թուրքիան դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի արել տեղի ունեցածի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 17-ին նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, պահեստներն ու թաքստոցներ:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության՝ «Մագիլ-կողպեք» անվանումով ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |