Հասարակական17:57, 16 Մայիս 2022
ԱՄՆ-ում հարձակում գործած ահաբեկիչն Էրդողանի մասին սկանդալային հայտարարություն է արել

ԱՄՆ-ում մայիսի 15-ին Բուֆալոյի առևտրի կենտրոնի վրա հարձակված և 13 մարդու կյանք խլած 18-ամյա Փեյթոն Գենդրոնի մոտ հայտնաբերվել է 180 էջանոց մանիֆեստ:
Դրանումտեղ են գտել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի վերաբերյալ արտահայտություններ:
Թուրքական «Sözcü» կայքի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Գենդրոնը նախկինում սոցիալական ցանցերում արել է ռասիստական և վիրավորական արտահայտություններ, նշվել է նաև, որ ահաբեկիչը տեռակտը ուղիղ հեռարձակել է Amazon-ին պատկանող Twitch սոցիալական մեդիա հարթակում:
Գենդրոնը 180 էջանոց մանիֆեստում ասել է, որ ցանկանում է սպանել որոշ բարձրաստիճան անձանց, այդ թվում Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին, միլիարդատեր Ջորջ Սորոսին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Մանիֆեստում տեղ են գտել հետևյալ ձևակերպումները։
«Կան մարդիկ, ովքեր մեր երկրի ու մեր ցեղի թշնամիներն են և ազատ թափառում են։ Միլիարդատեր Ջորջ Սորոսը պատասխանատու է Արևմուտքի վրա հարձակումների համար: Նա հարձակվում է սովորական մարդկանց հարստության վրա և աջակցում արմատական ձախերին: Նա այն հրեաներից է, ովքեր ցանկանում են անցնել նոր աշխարհակարգի»:
Իսկ Էրդողանը Գենդրոնի կողմից հիշատակվում է որպես «մեր ժողովրդի ամենահին թշնամիների առաջնորդ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |