Քաղաքական13:13, 16 Մայիս 2022
Շվեդիան պատվիրակություն կուղարկի Անկարա ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացի շուրջ բանակցելու համար

Վերջին օրերին ակտիվ քննարկվում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության համար դիմելու հարցի վերաբերյալ Թուրքիայի ոչ այնքան բարեհաճ դիրքորոշումը:
Օրեր առաջ այս թեմայի վերաբերյալ հարցին պատասխանելիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որի իրենք այնքան էլ ուրախ չեն լինի այդ 2 երկրներին տեսնել ՆԱՏՕ-ում: Էրդողանն իրենց դիրքորոշումը պատճառաբանել էր այն բանով, որ սկանդինավյան երկրները չեն հետապնդում իրենց տարածքում ապաստանող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» անդամներին ու դրա հետ կապված անձանց՝ չնայած թուրքական կողմի խնդրանքներին:
Նախօրեին Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդը հայտարարել է, որ առաջիկայում մեկնելու է Թուրքիա, մյուս կողմից էլ Շվեդիայի իշխող «Սոցիալ դեմոկրատական» կուսակցությունն է հայտարարել Անկարա պատվիրակություն ուղարկելու մասին, որը թուրքական կողմի հետ պետք է քննարկի ՆԱՏՕ-ին ամդամակցելու մասին Ստոկհոլմի որոշումը:
Բեռլինում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքից հետո այս թեմայով խոսել է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ֆինլանդիայի ու Շվեդիայի դիմումներին, իսկ այդ հարցում Թուրքիայի հետ ունեցած մոտեցումների տարբերությունները կարող են հաղթահարվել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգն էլ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ թուրքական կողմն ասել է, թե 2 երկրների անդամակցության գործընթացն արգելափակելու նպատակ չունի: Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիայի հայտնած «մտահոգությունները» չեն հետաձգի Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը կամ անդամակցության գործընթացի մեկնարկը:
Նշենք, որ որևէ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամ երկրների պաշտոնական համաձայնությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |