Քաղաքական13:30, 17 Մայիս 2022
Էրդողան. «Մենք «այո» չենք ասի Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կրկին խոսել է Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու նախաձեռնության նկատմամբ իրենց ունեցած վերաբերմունքի մասին: Լրագրողը հետաքրքրվել է Էրդողանից, թե Թուրքիան ինչ ակնկալիքներ ունի այդ հարցում այն դեպքում, երբ սպասվում է բարձրաստիճան պաշտոնյաների այց Անկարա Շվեդիայից ու Ֆինլանդիայից։
Թուրքիայի նախագահը նախ տեղեկացրել է, որ արտգործնախարարների մակարդակով արդեն իսկ որոշ քննարկումներ կայացել են այդ երկրների հետ, ապա մեղադրել Շվեդիային ու Ֆինլանդիային «ահաբեկչության վերաբերյալ հստակ դիրքորոշում չունենալու» մեջ՝ նկատի ունենալով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) որոշ համակիրների ապաստանելն այդ երկրներում:
Էրդողանը նաև նշել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունները կայցելեն Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության գործընթացը, սակայն դա չի փոխի Անկարայի դիրքորոշումը: Նրա խոսքով՝ Թուրքիան չի կարող հավատալ Ֆինլանդիայի ու Շվեդիայի հավաստիացումներին, եթե նրանք ասեն, որ չեն աջակցելու «ահաբեկիչներին», քանի որ այդ երկրները բազմիցս հայտարարել են, որ չեն արտահանձնելու այնտեղ գտնվող «ահաբեկիչներին»:
«Գալիս են մեզ հակառակը համոզելո՞ւ։ Թող իրենց նեղություն չտան։ Թուրքիան «այո» չի ասի մեր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների անդամակցությանը։ Մենք չենք կարող «այո» ասել։ Այդ դեպքում ՆԱՏՕ-ն չի լինի անվտանգության կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Հանրավոր չէ դրան «այո» ասել, թող չնեղանան»,- եզրափակել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |