Տնտեսական17:08, 17 Մայիս 2022
Թուրքիայից Իսրայել կատարվող արտահանումը հասել է ռեկորդային մեծ ծավալների

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորմանն ուղղված Անկարայի քայլերին զուգահեռ մեծանում է նաև 2 երկրների միջև առևտրաշրջանառության ու հատկապես Թուրքիայից կատարվող արտահանումների ծավալները:
Ըստ Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալների՝ 2022-ի մարտին Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է 711մլն 200.000 դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է բոլոր ժամանակների համար և նախորդ տարվա նուն ժամանակահատվածից ավել է 36%-ով:
2022-ի 1-ին եռամսյակի ընթացքում Իսրայել իրականացված արտահանման ծավալը կազմել է 1.8 մլրդ դոլար, որը ևս ռեկորդային ցուցանիշ է:
Իսրայելն ապրիլին մտել է այն 10 երկրների ցանկ (9-րդ տեղ), որտեղ Թուրքիան ամենախոշոր ծավալներով արտահանում է իրականացրել: Նշվում է, որ Իսրայել կատարվող արտահանման ամենամեծ չափաբաժինը կազմում են պողպատի և քիմիական ապրանքների ծավալները: Իսկ 3-րդ տեղում մեքենայացված արտադրանքներն են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |