Ղարաբաղ16:45, 18 Մայիս 2022
Թուրքիան ու Ադրբեջան գյուղատնտեսական ծրագրեր կիրականացնեն Ղարաբաղի՝ բռնազավթված տարածքներում
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին ներկա է գտնվել Բաքվում անցկացվող «Caspian Agro» գյուղատնտեսական ֆորումի բացմանը:
Քիրիշչին միջոցառման ավարտին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու անհրաժեշտության մասին:
Նա մասնավորապես ասել է. «Հայկական օկուպացիան ավարտվել է. այդ օկուպացիայի հետ կապված մեր բազմաթիվ եղբայրներ լքել են այդ շրրջանները: Մեր այդ եղբայրներին միայն «վերադարձեք ձեր հողերը» ասելը բավական չէ և իմաստ չունի։ Վերադառնալիս պետք է անպայման զբաղմունք լինի, որ կարողանան իրենց առօրյա կենսագործութնեությունը շարունակել: Այդպիսի տարածաշրջանում ամենաառաջատար զբաղմունքը գյուղատնտեսական գործունեությունն է»:
Այնուհետև ևս մեկ անգամ շեշտելով, որ Ղարաբաղ վերադարձող մարդիկ իրենց կարիքները հոգալու համար պետք է որևէ արտադրական գործունեություն իրականացնեն՝ ասել է. «Եղբայր ու բարեկամ Ադրբեջանի համապատասխան նախարարների ու նախարարությունների հետ իրականացվելիք նախագծեր ունենք: Այդ նախագծերն այստեղի գյուղատնտեսական ոլորտի վերակառուցման հետ են կապված»:
Քարիշչին հայտնել է, որ պետք է աշխատանքներ տարվեն գյուղատնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հողագործությունը՝ իր տարբեր ուղղություններով, անասնապահությունը՝ խոշոր, մանր եղջերավոր անասուններ, թռչնաբուծություն և այլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։
Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Վեջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործըթնացն ու Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալից հայտարարությունները միջազգային մամուլի գլխագրերում են:
Կողմերի օրակարգում է եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Հիմնականում թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքում վերջին շրջանում նկատվել են թուրքամետ պաստառներ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |