Քաղաքական14:35, 19 Մայիս 2022
Քալըն. «Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամության գործընթացը առաջ կշարժվի Թուրքիայի մտահոգությունների փարատման դեպքում»

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, Շվեդիայի ԱԳՆ-ի պետքարտուղար Ռոբերտ Ռիդբերգի, Ֆինլանդիայի նախագահի խորհրդական Ստեֆեն Լովեգրովեի ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Քալընի հետ բոլոր հեռխոսազրույցները տեղի են ունեցել մյուս կողմերի նախաձեռնությամբ և դրանց ընթացքում քննարկվել է Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ի անդամության դիմումները, ռուս-ուկրաինական պատերազմը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները:
Հաղորդվում է, որ Քալընը Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի կապակցությամբ ասել է, որ «իրենք սպասում են Թուրքիայի ազգային անվտանգության հարցերով մտահոգությունները փարատելուն միտված հստակ քայլերի»:
Ըստ Քալընի՝ այդ գործընթացը չի կարող առաջ շարժվել, քանի դեռ Թուրքիայի մտահոգությունները չեն փարատվել:
Թուրք պաշտոնյան շեշտել է նաև, որ իրենք անընդունելի են համարում Թուրքիայում և որոշ այլ երկրներում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ու Անկարայի կողմից դրա սիրիական ճյուղավորումը դիտարկվող այլ քրդական կազմակերպությունների ու «գյուլենականների» գտնվելը ՆԱՏՕ-ի անդամ երկրներում:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Թուրքիան ևս պետք է համաձայնություն տա։ Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, սակայն, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծես «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն» լինեն և ընդգծել է, որ ջերմ չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, իր հերթին, «Reuters»-ի հետ զրույցում շեշտել է, որ Անկարան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առջև դուռը չի փակել, բայց երկու երկրները պետք է հստակ քայլեր անեն ՔԲԿ-ի և Գյուլենական շարժման գործունեության դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |