Քաղաքական11:41, 20 Մայիս 2022
Չավուշօղլու. «ՀՀ իշխանությունները ներսի ռադիկալների ու դրսի սփյուռքի ճնշման տակ են»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ադրբեջանցի լրագրողների հարցերին պատասխանելիս, խոսել է Հայաստանի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերություններից: Չավուշօղլուն նախ նշել է, թե իբր Ադրբեջանն իր հաղթանակից հետո ցույց է տվել, որ տարածաշրջանային անդորրի ու խաղաղության կողմնակից է, ապա, հիշեցնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը, ասել է.
«Ասացին, որ արտգործնախարարները բանակցելու են համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ, դե իսկ մենք էլ դրանից ուրախ և գոհ ենք»:
Ըստ Չավուշօղլուի՝ Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի ու Հայաստանի բանակցություններին, ինչն իրենք դրական են համարում:
Ապա շարունակելով թեման՝ մասնավորապես ասել է.
«Հիմա էլ մշտապես ասում ու խրախուսում ենք, որ Հայաստանը պատասխանի այդ բարի կամքի դրսևորմանը: Տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը ներսի ռադիկալների ու դրսի սփյուռքի ճնշման տակ է: Մենք արդեն ասել ենք ոչ միայն Բլինքենին (ԱՄՆ պետքարտուղար), այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պիտի ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ մեր հանդիպման ժամանակ (Բլինքենի հետ) ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում ու բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |