Ռազմական14:44, 23 Մայիս 2022
Բրիտանիան վերսկսում է զենքի արտահանումը Թուրքիա

Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Լոնդոն կատարած այցի ընթացքում հայտնել է, որ նախկինում իրենց տրված խոստումներն արդեն կատարվում են. չեղարկվում են Բրիտանիայից Թուրքիա զենքի արտահանման հետ կապված սահմանափակումները։
«Անշուշտ, կարևոր է նման դրական քայլեր անելը և դաշինքի ոգով գործելը։ Մենք արդեն տեսել ենք, թե ինչպիսի դրական օրակարգ կարող է ձևավորվել, եթե Միացյալ Թագավորությունը գործի այս ոգով»,- շեշտել է Դեմիրը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան դադարեցրել էր զենքի արտահանումը Թուրքիա 2019 թվականին այն բանից հետո, երբ թուրքական զինուժը ռազմական օպերացիա էր սկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալների դեմ, որոնք հարում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK) և «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին» (YPG)։
Թուրքիան և Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցություն են սկսել ազգային 5-րդ սերնդի TF-X MMU կործանիչի ծրագրում, որը նմանություններ կունենա ամերիկյան «Lockheed Martin» ընկերության նախագծած F-35 Lightning II բամզաֆունկցիոնալ կործանիչ-ռմբարկուի հետ։
Բրիտանական կողմը, ի դեմս պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, հետաքրքրվել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի առուվաճառքով։
Ըստ աղբյուրի՝ թուրքական անօդաչուների նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում մեծացել է, քանի որ դրանք բավականաչափ աջակցություն ցուցաբերեցին ուկրաինական բանակին ռուսական զինուժի դեմ կռվելիս։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |