Քաղաքական15:50, 24 Մայիս 2022
Չավուշօղլուի հայտարարությունը ՆԱՏՕ-ի թեմայով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի ղեկավարած պատվիրակությունը մեկնել է Իսրայել: Թել Ավիվում վայրեջք կատարած թուրք նախարարն իր հանդիպումները սկսել է Պաղեստինից:
Պատասխանելով «CNN Türk»-ի լրագրողի հարցին՝ Չավուշօղլուն հայտել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ իրենք պատրաստվում են բանակցություններ վարել այդ երկու երկրների պատվիրակությունների հետ:
Մայիսի 24-ի երեկոյան Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները կմեկնեն Անկարա, որտեղ էլ տեղի կունենա եռակողմ հանդիպումը:
Ըստ Չավուշօղլի՝ հետո նաև հնարավոր է քառակողմ հանդիպում լինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ: Նման առաջարկով հանդես է եկել հենց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Անկարայում կայանալիք հանդիպման ընթացքում Թուրքիան առաջ է քաշելու այն նախապայմանները, որոնց բավարարման դեպքում պատրաստ կլինի աջակցել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |