Քաղաքական13:36, 25 Մայիս 2022
Թուրքիայի անվտանգության խորհուրդը վաղը կգումարի այս տարվա երրորդ նիստը

Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի անվտանգության խորհրուրդը մայիսի 26-ին գումարելու է այս տարվա 2-րդ նիստը։
Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումների համատեքստում Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և Թուրքիայի միջնորդական գործողությունները։
Նշվում է, որ օրակարգում ընդգրկված մեկ այլ կարևոր հարց է լինելու «Հունաստանի՝ զինմանն ուղղված գործողություններն» ու Էգեյան ծովում, Կիպրոսում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող զարգացումները։
Քննարկվելու են նաև թուրքական զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականցվող «Մագիլ-կողպեք» ռազմագործողությունը, ինչպես նաև Թուրքիայի հարավային սահմաններում անվտանգ գոտի ստեղծելու համար տարվող աշխատանքներն ու անդրսահմանային նոր օպերացիաները։
Հիեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել էր, որ առաջիկայում նոր ռազմական գործողություն են սկսելու Սիրիայում:
«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար»,-ասել էր նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |