Քաղաքական12:54, 25 Մայիս 2022
Չավուշօղլուն հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստին և Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում Պաղեստինի փաստացի կենտրոն հանդիսացող Ռամալլահ քաղաքում հանդիպել է նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հանդիպման ընթացքում թուրք նախարարն Աբասի հետ քննարկել է պաղեստինյան խնդիրը և տարածաշրջանային այլ թեմաներ: Չավուշօղլուն Աբասին հրավիրել է Թուրքիա:
Պաղեստինի ղեկավարի հետ հանդիպումից առաջ Չավուշօղլուն հանդիպել է նաև իր պաշտոնակից Ռիյադ ալ-Մալիքին, ում հետ միասին նախագահել է նաև Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը: Նշվում է նաև, որ 2 երկրների համագործակցությունն ավելի խորացնելու նպատակով կողմերը 9 պայմանագիր են ստորագրել:
Մայիսի 25-ին Չավուշօղլուն Իսրայելում կհանդիպի իր պաշտոնակից Յաիր Լապիդի հետ: Նախարարների առանձնազրույցից բացի տեղի կունենա նաև պատվիրակությունների կազմով ընդլայնված հանդիպում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |