Հասարակական15:18, 26 Մայիս 2022
Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը սխալ է գրել Ստամբուլի Սանասարյան վարժարանի շենքի անվանումը

Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող երբեմնի հայկական Սանասարյան վարժարանի շենքը վերանորոգվում է։ Վերանորոգման համար փակցված պաստառի վրա, սակայն, շենքի անունը սխալ է գրվել՝ Սարսարյան, ինչն ուշադրության է արժանացել։
Ստամբուլում գործող «Aras» հրատարակչատան գլխավոր խմբագիր ազգությամբ հայ Ռոբեր Քոփթաշը Twitter-ի իր էջում այդ պաստառի լուսանկարն է հրապարակել, և դիմելով Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը՝ գրել է․ «Գոնե ճիշտ գրեիք ձեր բռնագրաված գույքի անունը»:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Սանասարյան վարժարանը կառուցվել է 1895 թվականին Մկրտիչ աղա Սանասարյանի պատվերով և ճարտարապետ Հովսեփ Ազնավուրի կողմից: Պատմական այդ շինությունը հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին և շահագործվել որպես Ստամբուլի ոստիկանության, ապա՝ տնտեսական դատարանի շենք: Պոլսի հայոց պատրիարքությունը 2011 թվականից դատարանում վիճարկում է վարժարանի շենքի պատկանելության հարցը և պահանջում այն վերադարձնել հայկական համայնքին։ Այն այժմ գտնվում է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության վերահսկողության ներքո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |