Քաղաքական12:11, 27 Մայիս 2022
Սոցհարցում. նախկինում Էրդողանին ընտրածների 20%-ն այլևս չի ուզում նրան

Թուրքական «Yöneylem araştırma» սոցիոլոգիական ընկերության համակարգող Դերյա Քյոմուրջյուն ներկայացրել է մայիսին ընկերության անկացրած սոցհարցումների արդյունքները: Ըստ մասնագետի՝ դրանք ցույց են տալիս, որ 2018-ին նախագահ Էրդողանի օգտին քվեարկած ընտրողների 20%-ն այլևս չի պատրաստվում կրկին ձայն տալ Թուրքիայի ներկայիս նախագահին:
«Ինչպես տեսնում ենք, ընտրողը որոշել է փոխել իշխանություններին, սակայն նրա մոտ դեռ անորոշություն կա այն հարցում, թե ով է գալու ներկա իշխանություններից հետո»։
«Եթե այս կիրակի ընտրություն լինի, Ձեր ձայնը կտա՞ք «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) առաջնորդ Էրդողանին» հարցին մասնակիցների միայն 31%-ն է հստակ դրական պատասխան տվել: Սոցիոլոգի տեղեկացմամբ՝ վերջին 1 տարում անցկացված հարցումների արդյունքներով այդ հարցին դրական պատասխանողների թիվը չի գերազանցել մասնակիցների 35%-ը:
Իսկ «Էրդողանին այլևս երբեք ձայն չեմ տա» ասողները կազմել են վերջին հարցման մասնակիցների 54%-ը:
Նախկինում գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP-ԺՀԿ) ձայն տվածները առաջիկա ընտրություններին նույնպես պատրաստվում են ձայն նույն ուժին: Հարացվածների մի հատվածն էլ նշել է, որ նախագահի ընդդիմության թեկնածուին ձայն կտա այն դեպքում, երբ այդ թեկնածուն լինչ ոչ թե ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, այլ նույն կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:
Ընկերության աշխատանքների համակարգողը ևս մեկ ուշագրավ վիճակագրական տվյալ է ներկայացրել: Ըստ այդմ՝ Թուրքիայի երիտասարդ ընտրողների 37%-ը պատրաստ է առաջիկա ընտրություններին քվեարկել ընդդիմադիր ԺՀԿ-ի օգտին, այն դեպքում, երբ ըստ սոցհարցումների՝ ԺՀԿ-ի վարկանիշը երկրում տատանվում է 25%-ի շրջակայքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |