Քաղաքական11:20, 30 Մայիս 2022
Էրդողան. «Մենք անկեղծաբար շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ։ Նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի ձևավորմանը:
«Մենք գոհ ենք Ադրբեջանի ու Հայաստանի ձեռնարկած քայլերից, որոնք ուղղված են նրանց միջև խնդիրների ուղիղ լուծմանը: Թուրքիան աջակցում է սահմանային խնդիրների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և տրանսպորտային միջանցքների բացմանն ուղղված կողմերի ջանքերին»։
Ըստ Էրդողանի՝ Անկարայի համար գոհացուցիչ է, որ մայիսի 24-ին տեղի է ունեցել հայ-ադրբբեջանական սահմանային հանձնաժողովի առաջին նիստը։
«Մենք էլ անկեղծաբար շարունակում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը,- հավելել է Էրդողանը, - որպես տարածաշրջանի ժողովուրդներ՝ մենք պետք է միասին կառուցենք ապագան: Ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ մենք Ադրբեջանի կողքին ենք: Թուրքիան լիակատար աջակցում է այն մնայուն խաղաղությանը, որն Ալիևը ցանկանում է հաստատել Հայաստանի հետ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաքան Ֆիդանն ու Մարկո Ռոբիոն պայմանավորվել են սերտացնել թուրք-ամերիկյան համագործակցությունը։

Օրակարգում եղել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները:

Ապրիլի 15-ին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի կունենա հերթական նիստը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |