Քաղաքական16:10, 31 Մայիս 2022
Ըստ Չավուշօղլուի՝ Լավրովի հետ Թուրքիա կժամանի զինվորականներից բաղկացած պատվիրակություն
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականության օրակարգային մի շարք հարցերի, ինչպիսիք են՝ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմում թուրքական միջնորդությունը, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը, Հունաստանի հետ առկա լարվածությունը:
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ հունիսի 8-ին նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Թուրքիա: Ըստ Չավուշօղլուի՝ Լավրովի հետ Թուրքիա կժամանի զինվորականներից բաղկացած պատվիրակություն:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ այցի մասին տեղյակ են պահել ուկրաինական կողմին՝ հայտնելով, որ չեն ցանկանում տպավորություն ստեղծվի, որ Թուրքիան կողմերից միայն մեկի հետ է բանակցում:
Չավուշօղլուի փոխանցմամբ՝ Լավրովի և ռուսական պատվիրակության հետ հանդիպման օրակարգում է լինելու Սև ծովում անվտանգության միջանցքի ստեղծման հարցը, որը կներառի նաև ցորենի խնդիրը:
«Մեր պաշտպանության նախարարությունը և զինվորականները, համապատասխան ստորաբաժանումների հետ միասին կնստեն և տեխնիկական տեսանկյունից կքննարկեն, թե այս անվտանգ միջանցքի ստեղծման, նավերի մուտք ու ելքի համար ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ կապակցությամբ Թուրքիա է ժամանել Ճապոնիայի թագաժառանը և արքայադուստրը։
Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։
Փոխարտգործնախարարները հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |