Քաղաքական11:51, 31 Մայիս 2022
Էրդողանի խորհրդականը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Թուրքիայի նախագահի Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական և խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի, միջազգային պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, Ուկրաինայի պատերազմի, Սիրիայի վերաբերյալ հարցեր:
Քալընը խոսել է Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի կյանքի կոչմամբ տարածաշրջանային խնդիրների, տնտեսական, էներգետիկ ու ռազմաարդյունաբերական ոլորտներում կողմերի համագործակցության ընդլայնման ակնկալիքների մասին:
Ուկրաինայում շարունակվող պատերազմի վերաբերյալ քննարվել է դրա երկարաձգման դեպքում պարենային ու էներգետիկ անվտանգության, ինչպես նաև համաշխարհային տնտեսության վրա թողնելիք բացասական ազդեցության հնարավորությունը: Խոսվել է ուկրաինացի փախստականների խնդրի մասին:
Քալընը պնդել է, որ որ ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող երկրները պետք է յուրացնեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում դաշինքի որդեգրած արժեքները: Այս համատեքստում նա շեշտվել է, որ «Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների հարցում Շվեդիան ու Ֆինլանդիան կոնկրետ քայլեր անեն»:
Կողմերը խոսել են նաև Սիրիայում առկա իրավիճակի մասին: Թուրքական կողմը հերթական անգամ հայտարարել է, որ Սիրիայի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) և դրա ռազմական թևը հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերը» (YPG) ահաբեկչական են և իրենց համար սպառնալիք են ներկայացնում:
«Ուշադրություն է հրավիրվել (Քալընի կողմից) այն հանգամանքի վրա, որ PKK/PYD/YPG ահաբեկչական կազմակերպությունները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության և Սիրիայի տարածքային ամբողջականության համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |