Տարածաշրջան11:21, 01 Հունիս 2022
Էրդողանի խոսնակը պնդում է՝ Անկարան Սիրիայում գործողություն սկսելու համար ոչ մեկի թույլտվության կարիքը չունի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարություն է արել Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողության վերաբերյալ:
Ըստ Քալընի՝ հնարավոր նոր օպերացիան իրականացնելու համար Թուրքիան ոչ-մեկի թույլտվության կարիքը չունի:
Խոսնակը նշել է, որ չնայած 2019-ին թուրքական կողմը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություններ էր ձեռք բերել Եփրատի արևմտյան ու արևելյան հատվածների վերաբերյալ, այնուամենայնիվ «ահաբեկչության վտանգն ամբողջովին չի վերացել»:
Ըստ Քալընի՝ նման ռազմական գործողությունը Թուրքիայի օրինական իրավունքն է, քանի որ դրանով լուծվում է սահմանային անվտանգության հարցը:
Նկատենք, որ Թուրքիան մինչև այժմ քրդական ուժերի դեմ Սիրիայում իրականացրել է 3 խոշոր ռազմական գործողություն, որոնց հետևանքով Սիրիայի մի շարք շրջաններ դուրս են մնացել քրդական ուժերի վերահսկողությունից, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Էրդողանը այդ թեմայի վերաբերյալ ասել էր․ «Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում անվտանգություն գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների և ոտնձգությունների թիրախ են դառնում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |