Հասարակական11:57, 03 Հունիս 2022
Ամերիկյան զեկույցի համաձայն՝ Թուրքիայում փոքրամասնությունների կրթական գործունեությունը սահմանափակված է

ԱՄՆ Պետդեպարտամենտի պատրաստած «Կրոնական ազատությունների մասին» զեկույցում նշվել է, որ Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների խմբերի գործունեությունը սահմանափակվել է նրանց անդամներին կրթելու հարցում։
Հրապարակվել է կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցը, որն ուսումնասիրում է կրոնական ազատության վիճակը տարբեր երկրներում։ Զեկույցի՝ Թուրքիային վերաբերող հատվածում քննադատվել է կրոնական ազատությունների վերաբերյալ կառավարության գործելաոճը։ Նշված է նաև, որ Թուրքիայի սահմանադրությունը սահմանում է երկիրը որպես աշխարհիկ պետություն, ամրագրում է խղճի, կրոնական համոզմունքների, արտահայտվելու և պաշտամունքի ազատությունը և արգելում է կրոնական հողի վրա խտրականության դրսևորումները։
Սակայն դրան հակառակ, ըստ զեկույցի, կառավարությունը շարունակել է սուննի մահմեդական կրոնավորների վերապատրաստել՝ միաժամանակ սահմանափակելով այլ խմբերին իրենց հոգևորականներին կրթելու և վերապատրաստելու իրավունքը Թուրքիայում:
Հունվարին հայտարարվեց, որ հայ քրիստոնյա պատգամավորը դատապարտել է 17-րդ դարի հայկական եկեղեցու քանդումը, որը պաշտպանված էր տեղական օրենքով Քութահիայում, մինչդեռ Ստամբուլում ընթանում է նոր սիրիական ուղղափառ եկեղեցու շինարարությունը:
Զեկույցում նաև նշվել է, որ աղոթատեղիների և գերեզմանատների նկատմամբ շարունակվում են վանդալիզմի դրսևորումները՝ կրկին հղում անելով լրատվամիջոցներին։
Զեկույցում ներառված է նաև այն դեպքը, որ հուլիսի 11-ին 3 մարդ բարձրացել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա և, բարձր երաժշտություն միացնելով, սկսել պարել խաչի շուրջ:
Չնայած պետական պաշտոնյաները դատապարտել են այդ արարքը, սակայն նշվում է, որ բերման ենթարկված այդ մարդիկ, այնուհետև ազատ են արձակվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |