Քաղաքական17:07, 08 Հունիս 2022
Չավուշօղլու. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր է»
Հունիսի 8-ին Թուրքիայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Հանդիպման ավարտից հետո անցկացված մամուլի ասուլիում Չավուշօղլուն հայտնել է, որ իրենք քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, մեծ ուշադրություն է դարձվել հացահատիկի փոխադրման խնդրին: Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ մասնավորապես իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև Լիբիայում:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ թեև կան տարաձայնություններ, բայց Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան սերտ համագործակցում է: Այս համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես մատնանշել է Աստանայի ձևաչափը, որի միջոցով փորձում են քաղաքական լուծում գտնել Սիրիայի խնդրին:
Նրա փոխանցմամբ՝ Սիրիայի հյուսիսում աճում է Թուրքիային ուղղված այդ YPG/PKK-ի վտանգը, որի դեմ Անկարան պետք է միջոցներ ձեռնարկի: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ ավելի վաղ՝ 2019-ին Թուրքիան ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ է ունեցել, որոնք պետք է կիրարկվեն:
Չավուշօղլուն խոսել է նաև Հարավային Կովկասի մասին՝ հետևյալ շեշտադրումներով. «Մյուս կողմից քննարկել ենք Հարավային Կովկասում 3+3 ձևաչափը, Ադրբեջան-Հայաստան կարգավորումը, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը: Այս հարցերում ՌԴ-ի ցուցաբերած աջակցության համար նրանց շնորհակալություն ենք հայտնում: Կարծում ենք, որ մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի ստորագրումը տարածաշրջանի կայունության տեսանկյունից կարևոր է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ կապակցությամբ Թուրքիա է ժամանել Ճապոնիայի թագաժառանը և արքայադուստրը։
Նիստը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը՝ Մալթայի մայրաքաղաք Վալետայում։
Փոխարտգործնախարարները հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիա կատարած այցից հետո այդ մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Դեկտեմբերի 2-ին Թուրքիայի նախագահը Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել։
«Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Իսկ ընթացիկ տարվա առաջին տասը ամսում տղամարդիկ Թուրքիայում սպանել են առնվազն 359 կնոջ:
Հարավային Կորեայի նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |