Տարածաշրջան13:21, 09 Հունիս 2022
Հունաստանի վարչապետ Միցոտակիսը կրկին մեղադրել է Թուրքիային

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկու երկրների միջև առկա վերջին շրջանի լարվածության մեջ մեղադրել է Թուրքիային։ Առողջապահական թեմայով մի հանդիպման ժամանակ Միցոտակիսը պատասխանել է նաև թուրք-հունական հարաբերություններին վերաբերող հարցերին։
Անդրադառնալով մարտի 13-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպմանը՝ նա մասնավորապես ասել է.
«Նախագահ Էրդողանի հետ իմ հանդիպումից մեկ ամիս անց տհաճ զարգացումներ եղան։ Հունական կղզիների վրայով իրականացվեցին աննախադեպ քանակի թռիչքներ և դարձյալ վեր հանվեց այն անհասկանալի թեզը, որը կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովի կղզիներում»:
Միցոտակիսը շեշտել է նաև, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը աջակցում են Հունաստանին, և բոլորը պետք է գործեն զուսպ՝ չբացառելով նաև Թուրքիայի նախագահի հետ իր հետագա շփումները:
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսն էլ ասել էր, որ իրենք մոտենում են այն վտանգավոր սահմանին, երբ համբերությունը կարող է սպառվել:
Բրատիսլավայում տեղի ունեցած «GLOBSEC 2022» ֆորումում ելույթ ունենալով՝ Հունաստանի պաշտպանության նախարարը նշել էր. «Մենք ունենք դաշնակից, որը մեզ սպառնում է պատերազմով։ Եթե մենք որոշենք ընդլայնել մեր տարածքային ջրերն Էգեյան ծովում, ինչը միջազգայնորեն ճանաչված իրավունք է։ Այսպիսով, դաշնակիցներից մեկը մյուսին սպառնում է պատերազմով: Մենք նման դաշնակիցներ չենք ուզում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |