Քաղաքական17:14, 09 Հունիս 2022
«Կատակ չեմ անում, լուրջ եմ ասում». Էրդողանը սպառնացել է Հունաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներկա է գտնվել Էգեյան ծովի տարածաշրջանում թուրքական զինուժի «EFES 2022» լայնամասշտաբ զորավարժությունների ցուցադրական օրվա գործողություններին:
Էրդողանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով մի շարք հարցերի, որոնց թվում Սիրիայի հյուսիսում քրդական գործոնին և Հունաստանի հետ առկա լարվածությանը:
Սիրիայի վերաբերյալ նա նշել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տալու, որ իր սահմանի մոտ «ահաբեկչական միջանցքներ» ձևավորվեն: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան անպայմանորեն ամբողջացնելու է Սիրիայի հյուսիսում ռազմագործողությունների արդյունքում ձևվավորած «անվտանգության գոտու» այն հատվածները, որոնք կիսատ է թողել:
Անդրադառնալով Հունաստանի հետ հարաբերություններին՝ նա հայտարարել է, որ Էգեյան ծովում, Արևելյան Միջերակականում և Կիպրոսում Թուրքիայի դեմ ռազմավարություն է կիրառվում, որն իբր սպառնալիքներ է պարունակում միջազգային պայմանագրերով հաստատված Թուրքիա իրավունքների և շահերի դեմ:
Այս համատեքստում Էրդողանն ընդգծել է. «Հունաստանին մեկ անգամ ևս կոչ եմ անում հրաժարվել ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումից, գործել միջազգային պայմանագրերին համապատասխան: Կատակ չեմ անում, լուրջ եմ ասում: Հատկապես մեր ազգը վճռական է, երբ մի բան ասում է, դրան հետամուտ է լինում»:
Նա սպառնացել է Հունաստանին՝ նշելով. «Հունաստանին զգուշացնում ենք, որ խելքը գլուխը հավաքի և հեռու մնա այնպիսի երազանքներից և գործողություններից, որոնք կավարտվեն հիասթափությամբ, ինչպես եղել է մեկ դար առաջ: Թուրքիան, ինչպես չի հրաժարվել Էգեյան ծովում իր իրավունքներից, այնպես էլ չի վարանի կիրառել իր իրավասությունները, որոնք կղզիների ռազմականացման հարցում միջազգային պայմանագրերով շնորհված են իրեն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |