Հասարակական12:22, 10 Հունիս 2022
Թուրք-սերբական հարաբերությունների զարգացմանն ուղղված նոր քայլ

Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել Թուրքիայի հետ անձնագրային նոր ընթացակարգը սկսելու մասին, համաձայն որի՝ երկու երկրների քաղաքացիներն այսուհետև կարող են այդ երկրներ մուտք գործել իրենց նույնականացման քարտերով (ID card)։
Նշվում է, որ դա արվում է ի նպաստ թուրք-սերբական հարաբերությունների զարգացման։ Երկուստեք ակնկալվում է, որ դա կծառայի երկու երկրների տնտեսական շահերին և հատկապես կխթանի զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
Բելգրադում Թուրքիայի դեսպան Համի Աքսոյը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Սերբիայի կառավարության վերոհիշյալ որոշմանը կհաջորդի կողմերի միջև կնքվելիք համապատասխան արձանագրությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |