Տնտեսական15:03, 10 Հունիս 2022
Թուրքիայում մեծ թափով ընթանում են Սև ծովից գազի արդյունահանման նախապատրաստական աշխատանքները

Թուրքիայում աշխատանքներ են տարվում 2020-ին Սև ծովում հայտնաբերված ընդհանուր առմամբ 540 մլրդ խմ բնական գազի արդյունահանումը կազմակերպելու և 2023-ին գազը սպառողներին հասցնելու ուղղությամբ:
Նշվում է, որ դրանց շրջանակներում միայն ծովի հատակով նախատեսվում է անցկացնել շուրջ 170կմ ընդհանուր երկարությամբ խողովակաշար մինչև 2.2 կմ խորության վրա: Աշխատանքներին ներգրավված են 3 հետազոտական և 13 տարբեր նշանակության այլ նավեր: Հաղորդվում է, որ շուրջ 21.000 խողովակ արդեն տեղափոխվել է Թուրքիայի սևծովյան Զոնգուլդակ նահանգի Ֆիլյոս նավահանգիստ, որտեղից էլ կսկսվի դրանց տեղադրումը:
Առաջին խողովակի ջուրն իջեցնելու առիթով հունիսի 13-ին կազմակերպվելիք պաշտոնական արարողությանը կմասնակցի նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նախատեսվում է, որ 2023-ին սկզբնական փուլում օրական կարդյունահանվի 10 մլն խմ/տարեկան 3.5-4 մլրդ խմ բնական գազ: Արդյունահանման ծավալները գնալով ավելանալու են՝ 2027-2028-ին հասնելով մինչև օրական 40 մլն/ տարեկան 15 մլրդ խմ-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |