Հասարակական11:11, 13 Հունիս 2022
Վանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

Ներկայիս Թուրքիայի վարչատարածքային կազմում գտնվող Վան նահանգի Տուշբա (Տուշպա) շրջանում հունիսի 12-ին՝ ժամը 21։35-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել։
5.3 մագնիուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարակից նահանգներում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18․89 կմ խորության վրա՝ Վանա լճի տարածքում։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5 բալ։
Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), առայժմ երկրաշարժի պատճառով լուրջ վնասների մասին որևէ հաղորդում չի ստացվել։ Սակայն ընդդիմադիր լրատվականների հաղորդմամբ՝ Էրջիշի (Արճեշ) շրջանում մի քանի տան պատերի վրա ճաքեր են առաջացել։
Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հայտնել էր, որ հունիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:35-ին) գրանցել է հյուսիսային լայնության 38.72⁰ և արևելյան երկայնության 43.56⁰ աշխարհագրական կոորդինատներով` Թուրքիա` Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․0 մագնիտուդով երկրաշարժ:
Ըստ աղբյուրի՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում և Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |