Քաղաքական16:43, 14 Հունիս 2022
Իսրայելը կոչ է անում իր քաղաքացիներին անհապաղ լքել Թուրքիան
Իսրայելի արտգործնախարար Յայիր Լապիդը կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին լքել Թուրքիան: Իսկ օրեր առաջ էլ իսրայելական մամուլն էր Թուրքիայում գտնվող իսրայելցիներին հորդորել հնարավորինս շուտ հեռանալ այդ երկրից։
Որպես պատճառ՝ նախարար Լապիդը նշել է այն, որ թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են մի խումբ իրանցի հատուկջոկատայինների, որոնք իբր պատրաստվում էին հարձակումներ գործել Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիների վրա:
«Եշ Աթիդ» խորհրդարանական խմբակցության նիստում Լապիդը խոսել է այսպես կոչված իրանցի ահաբեկիչների կողմից Թուրքիայում ծրագրված մի շարք ահաբեկչությունների մասին, որոնք, նախարարի պնդմամբ, ուղղված են իսրայելցիների դեմ:
Նախարարի խոսքով՝ այդ սպառնալիքն իրական է և կարող է անմիջական ազդեցություն ունենալ Թուրքիայում գտնվող Իսրայելի ցանկացած քաղաքացու վրա։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին չմեկնել Թուրքիա, եթե նման ծրագրեր կան առաջիկայում:
«Ոչ մի հանգիստ ձեր կյանքից թանկ չէ»,- ասել է Իսրայելի արտգործնախարարը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |