Հասարակական18:00, 20 Հունիս 2022
Թուրքիայում հասարակության 59%-ը չի հավատում Էրդողանին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ընտրողների 43.5%-ը և «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ընտրողների 56.4%-ը նշել են, որ չեն կարծում, որ Գեզիի ցույցերի ժամանակ մզկիթ է այրվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական ժողովներից մեկի ընթացքում խոսելով Գեզիի ցույցերի մասին ասել է. «Այս մտածողությունից ոչինչ դուրս չի գա: Նրանք այրել են մեր ոստիկանական մեքենաները, մեր մզկիթները»:
Այս հայտարարությունից հետո Թուրքայում սոցիոլոգիական հարցումներ են անկացրել պարզելու համար, թե հասարակության քանի տոկոսն է հավատում, որ Գեզիի ցուցարարները մզկիթ են այրել:
Հետազոտությունն անցկացվել է հունիսի առաջին շաբաթվա ընթացքում 1500 մարդու հետ ամբողջ Թուրքիայում՝ օգտագործելով համակարգչային օգնությամբ հեռախոսային հարցազրույցի (CATI) մեթոդը։ Մինչ մասնակիցների 59 տոկոսը նշել է, որ չի կարծում, որ Գեզի այգու բողոքի ցույցերի ժամանակ մզկիթ է այրվել, նրանց թիվը, ովքեր կարծում էին, որ մզկիթ է այրվել, կազմել է 16%։
Ըստ «Cumhuriyet»-ի լրագրող Դիլան Այըրքանի՝ հետազոտության մեկ այլ ակնառու արդյունքն այն է, որ հարցմանը մասնակցած ԱԶԿ կուսակցության ընտրողների 43.5%-ը և MHP-ի ընտրողների 56.4%-ը նշել են, որ չեն կարծում, որ Գեզիի ցույցերի ժամանակ մզկիթներ են այրվել։
«Թուրքիայի զեկույց» կազմակերպության տնօրեն Ջան Սելչուքին մեկնաբանել է հարցման արդյունքները։ Նա նշել է, որ կառավարությունը փորձում է որոշակի հարցերի շուրջ ընդդիմությանը փորձել վարկաբեկել, քանի որ տնտեսությունը շարունակում է անկում ապրել և նման թեմաների միջոցով իշխանությունը ձգտում է իր վարկանիշը պահպանել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |