Տարածաշրջան17:33, 20 Հունիս 2022
Իրանի ԱԳՆ խոսնակ. «Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շատ բազմաշերտ և ռազմավարական են»

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլի ժամանակ անդրադարձել է օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանի՝ Թուրքիա սպասվող այցին և թուրք-իրանական հարաբերություններին։
Խաթիբզադեն նշել է, որ Իրանի և Թուրքիայի միջև հարաբերությունները «շատ բազմաշերտ և ռազմավարական են»։
«Տարածաշրջանում մեր ամենակարևոր հարցերից մեկը Թուրքիայի հետ համագործակցությունն է։ Վերջին տարիներին Թուրքիայի հետ ունենք ամենալավ հարաբերությունները»,-նկատել է Խաթիբզադեն և հավելել, որ կողմերը փորձում են նշյալ այցի իրականացման համար հարմար ժամկետներ գտնել։ Նրա կարծիքով՝ Աբդուլահիանը Թուրքիա կմեկնի առաջիկա ժամանակահատվածում։
Խոսնակը, անդրադառնալով Թուրքիայի՝ Սիրիայում հնարավոր ռազմագործողություններին, ասել է. «Լրատվամիջոցների կողմից հնչեցված մեղադրանքներին պատասխանելու հարկ չկա: Սիրիայի վերաբերյալ կան որոշ տարաձայնություններ, և մենք փորձել ենք այդ հարցը լուծել այնպիսի մեխանիզմներով, ինչպիսին Աստանայի գործընթացն է»:
Նրա խոսքով՝ Աստանայում վերջին հանդիպման ժամանակ իրանական կողմը շեշտել է, որ պատերազմը ոչ մի կերպ լուծում չէ, և որ պետք է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։
Խաթիբզադեն նաև նշել է, որ այդ ամենն իրենք հստակ հայտնել են նաև Թուրքիայի իրենց գործընկերներին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։

Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան կատարված արտահանման ծավալները նվազել են 14.4%-ով:
Անթալիայի դիվանագիտական ֆորումի (ԱԴՖ) շրջանակներում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ադրբեջանի նախագահ. «Մեր քաղաքականությունը հստակ է։ Մենք միշտ եղբայրական ժողովրդի կողքին ենք եղել և այդպես էլ շարունակելու ենք»:
Ադրբեջանի նախագահն Անթալիա է մեկնել կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։
Ապրիլի 9-ին էլ Էրդողանը, անդրադառնալով հանդիպման հնարավորությունը, անձամբ ևս նշել էր, որ հաջորդ օրն այն կայանալու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |