Քաղաքական15:26, 21 Հունիս 2022
Սոցհարցում․ Թուրքիայում իշխող «Ժողովուրդ» դաշինքի կուսակցությունների վարկանիշը անկում է ապրում

Թուրքիայում գործող «Հասարակական-քաղաքական դաշտի ուսումնասիրության» կենտրոնը նոր հետազոտություն է հրապարակել երկրում քաղաքական կուսակցությունների ունեցած վարկանշի վերաբերյալ։
Թուրքիայի 16 քաղաքներում 1563 մարդու մասնակցությամբ անցկացված սոցհետազոտությունը ցույց է տվել, որ հանրության շրջանում իշխող «Ժողովուրդ» դաշինքի անդամներ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) վարկանիշը աստիճանաբար նվազում է, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը (ԺԴԿ-HDP)՝ աճում։
Այսպես, ի պատասխան այն հարցին, թե որ կուսակցությանն են ձայն տվել 2018 թվականի հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններում՝ հարցվածների 39%-ն ասել է, որ ձայն է տվել ԱԶԿ-ին, 23․2%-ը՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ-CHP), 11․4%-ը՝ ԺԴԿ-ին, 5․8%-ը՝ ԱՇԿ-ին, 10․6%-ը ազգայնական «Լավ» կուսակցությանը։
Մինչդեռ այն հարցին, թե որ կուսակցությանը ձայն կտաք, եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեն՝ հարցվածների 26.4%-ն է միայն պատասխանել, որ կքվեարկի Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ին։ 25․3%-ը նշել է, որ ձայն կտա ԺՀԿ-ին, 12․1%-ը՝ ԺԴԿ-ին, 4․2 %-ը՝ ԱՇԿ-ին, 13․8%-ը՝ «Լավ» կուսակցությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |