Տարածաշրջան12:05, 22 Հունիս 2022
Իսրայելի ու Իրանի լրտեսական պատերազմները Ստամբուլի փողոցներում
Ստամբուլի փողոցներում այս օրերին լրտեսական պատերազմներ են տեղի ունենում Իսրայելի ու Իրանի միջև։ Mossad-ի հատուկ ջոկատայինները Ստամբուլի Բեյօղլու թաղամասից առևանգել են իսրայելցի մի խումբ զբոսաշրջիկների և զրահապատ միկրոավտոբուսով տեղափոխվել ուղիղ դեպի օդանավակայան։
MOSSAD - Իսրայելի հետախուզական ծառայություն
Թեմային անդրադարձած թուրքական «Milliyet» թերթը գրում է, որ իսրայելական մամուլի պարզաբանմամբ, եթե Mossad-ը չառևանգեր իսրայելցի այդ զբոսաշրջիկներին, ապա նրանք գնալու էին հյուրանոց, որտեղ ընկնելու էին իրենց դարանակալած իրանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքը։
«Այն պահին, երբ պարզվեց, որ Ստամբուլ եկած իրանցի գործակալները պատրաստվում են առևանգել և սպանել Իսրայելի քաղաքացիներին, սկսվեց լրտեսների պատերազմ, որը բնավ նման չէր Ջեյմս Բոնդի ֆիլմերին»,- գրում է «Milliyet»-ը։
Նշվում է, որ այժմ շուրջ 2000 իսրայելցի տուրիստներ դեռ գտնվում են Ստամբուլում ու նրանց հրահանգվել է չլքել հյուրանոցի համարները։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Անկարան Թեհրանին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով իր տարածքներում հատուկ օպերացիաներ չիրականացնել։
Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ վերջին մեկ ամսում հաջորդաբար սպանվեցին ռազմական և գիտական նշանակալի կշիռ ունեցող իրանցիներ։ Օրինակ՝ Իրանի հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան սպա Հասսան Սիադ Խոդայի առեղծվածային սպանությունից հետո թունավորվեց ավիացիոն փորձագետ, գիտությունների դոկտոր Այուբ Էնթեզարին։ Նույն օրը սպանվեց միջուկային ֆիզիկոս Քամրան Մալապուրը, ով աշխատում էր ատոմային ռեակտորի վրա Նաթանզի միջուկային օբյեկտում։ Իսկ հեղափոխական գվարդիայի գնդապետ Ալի Իսմայիլզադեն էլ հանկարծ ընկավ իր տան տանիքից և մահացավ։
Վերևից ձախից 1-ինը՝ Հասսան Սիադ Խոդա / ձախից 2-րդը՝ Քամրան Մալապուր
Ներքևից ձախից 1-ինը՝ Այուբ Էնթեզարի / ձախից 2-րդը՝ Ալի Իսմայիլզադե
Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող, իրանի իշխանություններին ընդդիմադիր աղբյուրները հայտնում են, Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար Հուսեյն Թայեբը, ի պատասխան վերոհիշյալ անձանց սպանությունների, թիրախավորել է Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին:
Ամեն դեպքում պաշտոնական Թեհրանը միայն մեկ անգամ է արձագանքել բոլոր այս պնդումներին՝ ասելով, որ իրենք մտադիր չեն իրենց վրեժը լուծել Իսրայելից բացի մեկ այլ երկրի տարածքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Էրդողանի խոսքով՝ Սիրիայում տիրող անկայունությունը և այնտեղ գործող «ահաբեկչական կազմակերպությունները» սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահի՝ կլիմայական COP29-ի համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։
Տեղեկությունը փոխանցել է Թուրքական օդերևութաբանական «Hava Forum» կայքը՝ X-ում կատարած գրառմամբ։
Էրդողանը մեկնել է Ռիո դե Ժաեյրո՝ մասնակցելու այնտեղ կայանալիք G20-ի գագաթնաժողովին։
Տեղեկությունը փորձել է ճշտել ռուսակա «Ria Novosti» լրատվական գործակալությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |