Տարածաշրջան13:29, 23 Հունիս 2022
Էրդողանն պաշտոնական արարողությամբ դիմավորել է Սալմանին, ում նա համարում էր մարդասպան
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր նստավայրում պաշտոնական արարողությամբ դիմավորել է արքայազն Սալմանին։
Էրդողանի և թագաժառանգի երկկողմ հանդիպումից հետո նախատեսվում է, որ տեղի կունենա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Բանակցություններից հետո Մուհամեդ Բին Սալմանը մասնակցելու է Էրդողանի կողմից նրա պատվին կազմակերպած պաշտոնական ընթրիքին:
Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները ավելի բարձր մակարդակի կհասնեն:
Հիշեցնենք, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանությունից հետո Էրդողանը Մուհամեդ Բին Սալմանին համարում էր մարդասպան, իսկ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ հենց Սալմանն է սպանության պատվիրատուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |