Քաղաքական13:17, 23 Հունիս 2022
Չավուշօղլու. «Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համատեղ մամուլի ասուլիս է անցկացրել Անկարայում աշխատանքային այցով գտնվող Անգլիայի արտգործնախարար Լիզ Թրասի հետ։ Չավուշօղլուն ասուլիսին անդրադարձել է տարածաշրջանային և օրակարգային մի շարք հարցերի։
Նրա խոսքով՝ Թուրքիան կառուցողական դեր է ստանձնում Սև ծովում հացահատիկի միջանցքի համար։
«Ստամբուլում Ռուսաստանի կողմից ծրագրված հանդիպմանը դրական պատասխան ենք տալիս։ Մենք դեմ ենք նաև Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի կողմից ուկրաինական հացահատիկի կամ որևէ ապրանքի ապօրինի վաճառքին։ Որպես Թուրքիա՝ մենք նույնպես թույլ չենք տա, որ այն մեզ մոտ գա»,-ասել է նա։
Չավուշօղլուն նշել է, որ եթե Ստամբուլում համաձայնություն ձեռք բերվի, ապա անվտանգ գոտի և Ուկրաինայի տարածքային ջրերից անմիջապես դուրս կառավարման կենտրոն կստեղծվի։
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հաղորդմամբ՝ Շվեդիայից և Ֆինլանդիայից պատվիրակություններ են մեկնել Թուրքիա և վերջիններիս գրավոր ներկայացրել իրենց ակնկալիքները։
«Պարոն Իբրահիմը (Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ-խմբ.) և պարոն Սեդաթը (Թուրքիայի ԱԳ փոխնախարար-խմբ.) հստակ արտահայտել են ՆԱՏՕ-ից մեր սպասելիքները։ Եթե այդ երկու երկրները ցանկանում են դաշնակից/ դաշինքի անդամ լինել, ապա պետք է փարատեն ՆԱՏՕ-ի անվտանգության հետ կապված մտահոգությունները»,-ասել է Չավուշօղլուն։
Նա կարևորել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում նիստի կազմակերպումը, որը կկենտրոնանա ահաբեկչության հետ կապված թեմաների վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Միջոցառումները վերաբերում են էներգետիկ ոլորտին։

Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |