Հասարակական14:25, 28 Հունիս 2022
Թուրքիայի արևելքում անձրևներից առաջացած ջրհեղեղի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջան ավտոճանապարհը

Թուրքիայի Աղրըի և Իգդիրի նահանգներում հրոդառատ անձրևները խաթարել են կյանքի բնականոն ընթացքը։
Աղրըի Դողուբայազետի շրջանում անձրևից առաջացած հեղեղի հետևանքով 3 գյուղերում ընդհանուր թվով 19 տուն ջուր է լցվել, վնաս են կրել գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։ Սահմանային Գյուրբուլաք գյուղում որոշ մեքենաներ ջրի բարձրության պատճառով արգելափակվել և չեն կարողացել շարունակել երթևեկությունը։
Իգդիրի Արալըքի շրջանում և Արարատ լեռան ստորոտին ևս տեղատարափ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել։ Հեղեղն Արարատի փեշերից քարեր է քշել և հասցրել լեռան ստորոտի գյուղերն ու շրջկենտրոն։
Քարերի պատճառով փակվել է Իգդիր-Նախիջևան ավտոճանապարհը։
Մարդկային կորուստներ չեն գրանցվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |