Քաղաքական12:20, 30 Հունիս 2022
Պոլսահայ պատգամավորն անդրադարձել է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունների խնդրին

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը փոքրամասնությունների հիմնադրամների ընտրական կանոնակարգի վերաբերյալ գրավոր հարցադրումներ է ներկայացրել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային:
Փայլանը մասնավորապես շեշտել է, որ 2013թ. հունվարի 19-ին չեղարկված ընտրական կանոնակարգի պատճառով փոքրամասնությունների հիմնադրամները 9 տարի շարունակ չեն կարողանում ընտրություններ անցկացնել։ Այս ողջ ընթացքում փոքրամասնություն հանդիսացող համայնքները պայքարել են և փոխանցել իրենց պահանջները և՛ ընտրական իրավունքի վերադարձի, և՛ ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ:
2022թ. հունիսի 18-ին հրապարակված Փոքրամասնությունների հիմնադրամների ընտրական հրամանագիրը, ըստ Կարո Փայլանի, մեծ հիասթափություն է առաջացրել փոքրամասնությունների համայնքներում։ Ընտրական կանոնակարգը, որն անտեսում է փոքրամասնությունների համայնքների առաջարկները, դիտվում է որպես պարտադրանք։ Ըստ էության այդ կարգավորումը ոչ միայն չի լուծի առկա խնդիրները, այլև նորերը կստեղծի:
Նոր կանոնակարգը քննադատության է ենթարկվել փոքրամասնությունների համայնքների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:
Կարգավորման վերաբերյալ փոքրամասնության ներկայացուցիչների կողմից քննադատության ենթարկվող հիմնական խնդիրներն են այն, որ հիվանդանոցներ ունեցող հիմնադրամների ընտրությունները անորոշության են մատնվել՝ քանի որ կապված են Առողջապահության նախարարության հետ:
Բացի այդ որոշ դրույթներ, ըստ պնդումների, հակասում են Լոզանի պայմանագրին:
Փայլանը Թուրքիայի փոխնախագահին ներկայացրել է հետևյալ հարցադրումները.
1. Ինչո՞ւ եք փոքրամասնությունների հիմնադրամի ընտրությունների կանոնակարգում փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների պահանջներից զատ այլ պարտադրանքներ ավելացրել:
2. Ինչու՞ տարանջատեցիք մեր հիմնադրամները՝ համայնքային հիմնադրամների ընտրությունը հիվանդանոցների միջոցով կապելով Առողջապահության նախարարության հայեցողության հետ։
3. Փոքրամասնությունների ընտրական կարգավորումներւմ ավելացրած Ձեր պարտադրանքներն արդյոք չեն հակասում Լոզանի պայմանագրին չե՞ն հակասում արդյոք։
4. Ինչպե՞ս կարող են ժողովրդավարական լինել ընտրությունները, եթե դրանցում ընտրական կազմկոմիտեն որոշվում է ներկայիս ղեկավարների կողմից:
5. Ինչո՞ւ է փոքրամասնության հիմնադրամի ընտրական կանոնակարգում փոփոխությունները նախաձեռնել ներքին գործերի նախարարությունը, որն այս հարցում իրավասություն չունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |