Քաղաքական16:36, 01 Հուլիս 2022
Էրդողանը զգուշացրել է Շվեդիային և Ֆինլանդիային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում զգուշացրել է, որ եթե եռակողմ հուշագրի դրույթները չիրականան, ապա սկանդինավյան երկու երկրների անդամագրությունը ՆԱՏՕ-ին հարցականի տակ կդրվի:
Այս մասին Էրդողանն ասել է պատասխանելով ֆինլանդացի լրագրողներից մեկի հարցին:
Եռակողմ հուշագիրը բաղկացած էր 10 կետից:
Էրդողանի խոսքով, եթե սկանդինավյան երկու երկրներն իրենց խոստումները չպահեն, ապա նրանց անդամակցությունը ՆԱՏՕ-ին նորից կհայտնվի հարցականի տակ։
«Ես նայում եմ ինձ տրված խոստմանը: Դուք այժմ մեզ եք փոխանցելու ահաբեկիչներին և օրենքներն էլ փոխելու եք: Եթե այս ամենն իրականություն չդառնա, մեզնից չնեղանաք:
Տրված խոստումն իրականանալու է: Սկզբունքային քաղաքականությունը դա է։ Այդ խոստումը տվել են և՛ Շվեդիան, և՛ Ֆինլանդիան։ Նրանք կպահեն իրենց խոսքը։ Նույնիսկ եթե անձամբ Էրդողանը չկատարի իր խոստումը, պատասխանատու է լինելու հենց Էրդողանի առաջ»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։

Նշվում է, որ այսպիսով ընդգծվում է երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների խորությունը»:

Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |