Հասարակական16:24, 01 Հուլիս 2022
Twitter-ում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16-եր վաճառելու դեմ արշավ է սկսվել

Twitter սոցցանցում #NoJetsForTurkey (Թուրքիայի համար կործանիչներ չկան) վանդակապիտակով (հեշթեգ) արշավ է սկսվել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու դեմ։
Թուրքական պետական TRT Haber-ի փոխանցմամբ՝ արշավին աջակցում են այնպիսի խմբեր, ինչպիսիք են Հելլենա-ամերիկյան առաջնորդության խորհուրդը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Կիպրոսի համար արդարադատության միջազգային համակարգման կոմիտեն և այլն։
Արշավի շրջանակներում կարճ ժամանակում բազմաթիվ գրառումներ են արվել Twitter-ում։ Դրանցում օգտատերերը պիտակում են ԱՄՆ-ում որոշում կայացնողներին՝ նշելով, որ խնդրահարույց է լինելու Անկարայի կողմից նոր ռազմական ինքանթիռների գնումը։
Հիշեցնենք, որ Մադրիդում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել էր, որ պետք է F-16-եր վաճառեն Թուրքիային։ «Անհրաժեշտ է, որ կոնգրեսը հավանություն տա, մենք դա կարող ենք հաջողել»,-ընդգծել էր նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |