Միջազգային16:02, 01 Հուլիս 2022
Թուրք վերլուծաբան. «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան միայն խոստումներ է ստացել»

Ազգայնական ուղղվածության թուրքական «Yeni akit» կայքի վերլուծաբան Աբդուռահման Դիլիփաքը «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ի՞նչ է տեղի ունեցել» հոդվածում կասկածի տակ է առել այն տեսակետը, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան իբր ստացել է իր ուզածը:
Ըստ Դիլիփաքի՝ Թուրքիան միայն խոստումներ է ստացել, իսկ փոխարենը հստակ քայլեր է արել: Դիլիփաքի կարծիքով՝ այժմ կտեսնեն, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Ռուսաստանի Դաշնությունը (ՌԴ) Թուրքիայի նկատմամբ, քանի որ Թուրքիայի այդ քայլով ՌԴ-ի «բալթյան միջանցքը» կարող է անցնել ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ:
Թուրք վերլուծաբանը նշել է, որ ՆԱՏՕ-ի հաջորդ քայլերը Սև ծովի, Ուկրաինայի, Վրաստանի և միևնույն ժամանակ Հայաստանի ուղղությամբ են լինելու, և այժմ Թուրքիայի աչքը լինելու է Սև ծովի, Կովկասի ու Ադրբեջանի, Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերի, Սիրիայի ու Իրաքի ճակատների վրա:
Նա կարծում է, որ գագաթնաժողովի արդյունքների համաձայն՝ Թուրքիան շարունակելու է մնալ որպես ՆԱՏՕ-ի «հարմար ռազմավարական, մարտավարական բազա»:
Հոդվածի հեղինակի կարծիքով՝ մեկ մտահոգիչ հարց կա. «Ի՞նչ կլինի, եթե ՌԴ-ն Անկարայի այս քայլի պատասխանը տա Հայաստանի և Սիրիայի միջոցով»:
Այս համատեքստում նա նշել է. «ՆԱՏՕ-ի ուզածն էլ հենց դա է. ԹՀ-ի միջոցով ՌԴ-ին անկյուն սեղմել և Թուրքիային իրենց կողմը քաշել: Այս իրավիճակը ԹՀ-ի ներքին քաղաքականությունում լուրջ ցնցումների պատճառ է դառնալու: ՆԱՏՕ-ն ԹՀ-ին իր կողմը գրավելուց հետո ցանկանալու ամբողջապես բռնազավթել/օկուպացնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կլիմայի հարցերի, ՏՏ համակարգերի միջոցով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Curium Pharma»-ը ձեռք է բերել քաղցկեղի ախտորոշման և բուժման մեջ օգտագործվող ռադիոակտիվ նյութերի արտադրման մեջ մասնագիտացված թուրքական ընկերություն։

Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։

Ամերիկայում գործող հունական «Helenik» համալսարանը նամակ է հղել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի օրերս Վաշինգտոն կատարած պաշտոնական այցից հետո։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |